1019 դիտում
14:32 16-07-2019
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար:
Միրրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ:
«Մեր հարաբերությունները պետք է դիվանագիտական հռչակագրերի դաշտից տեղափոխվեն հստակ գործնկերային հարաբերությունների դաշտ: Անհրաժեշտ է կառուցել օրակարգ՝ ուղղված դեպի կոնկրետ նպատակների իրականացում»,- ասում է Միրզոյանը
Երախտագիտություն հայտնելով տարիների ընթացքում տրամադրված ամերիկայն օգնության համար՝ նա ընդգծում է՝ Միացյալ Նահանգների աջակցությունը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, ներդրումային, փորձի փոխանակման ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում: Ամերիկյան աջակցության հարցում, սակայն, ըստ խոսնակի, դեռևս առկա են շատ անելիքներ:
«Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»,- ասում է Միրզոյանը:
Խոսնակն ընդգծում է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կարևորում է Թեհրանի հետ հարաբերությունները, քանի որ Հայասատանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի, գտնում է խոսնակը:
«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- նշում է Միրզոյանը:
Պատասխանելով Լեռանին Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցին՝ խոսնակը խնդիրը դիտարկում է մարդու իրավունքների դաշտում՝ կարևորրելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ընդգրկումը բանակցային գործընթացում:
Ներքաղաքական և տնտեսակն զարգաղցումների մասին խոսելի Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը և կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա վերահաստատեց գործող իշխանության հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
«Այսօրվա իշխանությունն ունի ուժեղ քաղաքական կամք և հավատարմություն ժողովրադավարական արժեքներին, կոռուպցիայի դեմ պայքարին և օրենքի գերակայության հաստատմանը»,- ասում է նա:
Նույն օրը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հայ խորհդրարանականների պատվիրակությունը հանդիպեց ամերիկահայ համայնքի հետ: Իր ելույթում խոսնակ Միրզոյանը ողջունեց Վաշինգտոնի հայ համայնքին՝ անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումներին ու երկրում առկա մի շարք կարևոր խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
16:00 03-10-2022
Հայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով. Արարատ Միրզոյան
3769 դիտում
20:50 01-03-2019
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին
Այս բաժնից
898 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
697 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
949 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է