3772 դիտում
20:50 01-03-2019
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնում ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթից և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Արցախպրես»-ի՝ գերատեսչությանն ուղղված այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության խորհրդում:
«Չափազանց կարևորում ենք այն, որ ռուսական խորհրդարանի վերին պալատի ամբիոնից ևս մեկ անգամ հաստատվել է Երևանի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հնչեցվել են մտահոգություններ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի կապակցությամբ, որոնք խաթարում են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։
Հատուկ գնահատականի է արժանի Արարատ Միրզոյանի այն նկատառումը, որ ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցությունն Ադրբեջանի հակահայկական քարոզչական գործողություններին անընդունելի է, քանի որ դրանք միանշանակորեն միտված են ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի ղեկավարության այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումներին։
ԱՀ իշխանությունների համար կարևոր առաջնահերթություններ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուտ քաղաքական - դիվանագիտական մեթոդներով, ինչպես նաև հայ- ռուսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, որոնց բաղադրիչ մասն են կազմում Արցախի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամական կապերը»,- ասված է ԱԳՆ պատասխանի մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1015 դիտում
14:13 24-11-2024
Բաքուն կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին
874 դիտում
13:37 24-11-2024
COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
1024 դիտում
11:48 24-11-2024
Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի