Նեյմարը ժամանեց ՊՍԺ և սկսեց մարզումները
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադարձավ ակումբ:
Բրազիլացին Սան-Պաուլույից թռչել է կիրակի գիշերը և այսօր առավոտյան ժամանել է մարզաբազա՝ թիմի հետ մարզումները սկսելու համար:
Այսօր նաև կկայանա ֆուտբոլիստի և մարզական տնօրեն Լեոնարդոյի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Նեյմարի ուշացումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՊՍԺ-ն հայտարարել է, որ Նեյմարը չի ներկայացել նախասեզոնային հավաքին և նրան զրկել էր պարգևավճարից: Նեյմարի հայրը հայտարարել էր, որ իր որդին դեռ մի շաբաթ արձակուրդ ուներ:
Նաև հաղորդվել էր, որ ի սկզբանե Նեյմարը մտադիր էր ՊՍԺ վերադառնալ հուլիսի 15-ին և ակումբի ղեկավարությունը գիտեր այդ մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Neymar est au Camp des loges pour la reprise de l’entraînement avec le PSG ! #Neymar #PSG @lequipe pic.twitter.com/B38IThK32Q
— Anne-Sophie Bernadi (@AnneSoBernadi) July 15, 2019