Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը. Մխիթարյանը ժամանեց Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:
Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան:
Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում: