211652_close_icon
views-count887 դիտում article-date 16:57 15-07-2019

Կոտայքի մարզի առողջապահական հաստատություններում վճարումների 54% աճ է գրանցվել. մարզպետարան

2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ, մայիս, հունիս) մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի), Աբովյանի ծննդատանը և Նոր Հաճնի պոլիկլինիկայում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել: Ինչպես հայտնում են Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 154.726.900 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 100.331.000 դրամի դիմաց: Ցուցանիշը աճել է 54.395.000 դրամով (54%): Նշված բուժ.կենտրոններում 2019 թվականի առաջին եռամսյակում ևս վճարովի ծառայությունների աճ էր գրանցվել. 2019 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել էր 136.056.000 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 109.175.200 դրամի դիմաց: Ցուցանիշն աճել էր 26.880.800 դրամով (25%): Ստացվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում նշված բուժ.կենտրոններում վճարովի ծառայությունների ցուցանիշը կրկնակի աճել է: Ահա, թե ինչ է նշանակում ստվերային շրջանառության վերացում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանքային շաբաթ:

Նմանատիպ նյութեր