211652_close_icon
views-count910 դիտում article-date 19:09 18-10-2023

ՀՀ առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 180 անձ

Հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 18-ին  տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Նրանցից 32-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ը՝ ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել լավացումով, բայց նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո»,-ներկայացրել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝  ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում արդեն 35 հազար 550 անձ է կցագրվել։

Նմանատիպ նյութեր