211652_close_icon
views-count3107 դիտում article-date 18:18 26-06-2018

Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. պետերբուրգյան բժիշկները Երևանի առողջապահական հաստատություններում են

Հունիսի 26-28-ն անցկացվող «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած առողջապահական ոլորտի մասնագետները այցելել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ և փորձի փոխանակման նպատակով հանդիպել երևանցի գործընկերների հետ: Հյուրերի թվում եղել են մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ամբուլատոր պոլիկլինիկական գծով գլխավոր բժշկի տեղակալ, մանկական վիրաբույժ և պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ: Երևանյան բուժհաստատություններում սանկտպետերբուրգցի մասնագետները ծանոթացել են մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին, հիվանդների բուժման մեթոդներին և ընթացքին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ: Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կազմակերպել են հիվանդների ընդունելություններ և անվճար խորհրդատվություն տրամադրել: Կարևորելով երկու գործընկեր քաղաքների միջև համագործակցությունը առողջապահական ոլորտում՝ հայ և պետերբուրգյան բժիշկները պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել փոխայցերը:

Նմանատիպ նյութեր