211652_close_icon
views-count1087 դիտում article-date 22:44 16-12-2022

Շիրակի մարզում ստուգումներ են անցկացվում ուսումնական, մշակութային և սպորտային, առողջապահական հաստատություններում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերը ստուգայցեր են անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում՝ տիրող իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու նպատակով՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած մտահոգություններին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով՝ աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները, ուշադրության կենտրոնում են պահվում ինչպես կարգապահական հարցերը, այնպես էլ հաստիքացուցակներում առկա անհամապատասխանությունները։

Կրթական հաստատություններում ուսումնասիրվում են ինչպես հաստիքացուցակներն ու աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի առկայությունն ու դրանց պատշաճ լրացումը, այնպես էլ ձմեռային շրջանում դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը, ուսումնամեթոդական աշխատանքների որակը, դասապրոցեսի ճշգրիտ կազմակերպումը, դպրոցական սննդի իրականացումն ու սննդի նմուշառման, խոտանորոշման հանձնաժողովների առկայությունը։ Առողջապահական հաստատություններում՝ աշխատաժամանակի հստակ պահպանումն ու ծառայությունների և սպասարկման որակի ապահովումը։

Յուրաքանչյուր այցի վերաբերյալ կազմված արձանագրությունը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Շիրակի մարզպետին՝ համապատասխան ընթացք ապահովելու համար:
Մշտադիտարկման այցելությունները կրելու են պարբերական բնույթ։

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 8 человек, ребенок, люди сидят, люди стоят, еда и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди сидят и в помещении

Նմանատիպ նյութեր