211652_close_icon
views-count1404 դիտում article-date 13:59 15-07-2019

ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: «[url=https://armenpress.am/arm/news/981684.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Թաթոյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: «Հաջորդ տարի նախատեսում ենք մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի՝ մենք մոնիտորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Թաթոյանը տեղեկացրեց, որ շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժին: Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում են: Նա վստահեցրեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում: Թաթոյանն առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր համարեց, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: «Բայց նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակագային աշխատանքներ տանելը»,-նշեց ՄԻՊ-ը:

Նմանատիպ նյութեր