1806 դիտում
18:09 10-06-2015
Ցանկանում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել` հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ «վերամիավորվելու» կապակցությամբ.Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հիշեց Սերժ Սարգսյանի` 2015 թվականի փետրվարի 12-ին արված այն հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք:
«Հետո ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ ցանկանա` չգա: Սրան ի պատասխան պարոն Ծառուկյանը մոբիլիզացիայի կոչ էր արել ու խնդիրը ձեւակերպել էր այսպես. «Հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելով չարիքի այս իշխանությունից»:
Եվ ես ուզում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել` հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ «վերամիավորվելու» կապակցությամբ»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց դժգոհությունները թողնել եւ զբաղվել տնտեսության զարգացմամբ, հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ կաջակցի այդ հարցում:
Նմանատիպ նյութեր
827 դիտում
11:57 30-01-2023
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար
5386 դիտում
11:44 12-12-2016
1936 թ․-ին Մոսկվա կինոթատրոնի բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպո»-ն
Այս բաժնից
559 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1000 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
868 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը