181204 դիտում
11:01 15-07-2019
Արտակարգ իրավիճակ Հանրապետության հրապարակում. ՌԴ քաղաքացի ներկայացած երիտասարդ աղջիկը, ով ավտոմեքենան վարում էր խմած, «մուկ ու կատու էր խաղում» ճանապարհային ոստիկանների հետ. դեպքի վայր ժամանեց Երևանի ՃՈ պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայութուն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, իսկ մեծ թվով ավտոմեքենաներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Երեկ՝ հուլիսի 14-ին, հերթական ուժեղացված ծառայության արդյունքում Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։ Վարորդը, կարծես, 2 ոտքը դրած լիներ 1 կոշիկի մեջ, ու հրաժարվում էր ենթարկվել ոստիկաննեի օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։
Դեպքի վայր ժամանեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը, որից հետո, կարծես, արշալույսները խաղաղվեցին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն անընդհատ կրկնում էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դպքում, անկախ խախտողի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքումէլ ավտոմեքենաները տեղափոխվեու են «գաի պլաշչադկաներ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9315 դիտում
22:44 04-02-2018
«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը մեր հետ մուկ ու կատու էր խաղում
3554 դիտում
14:40 06-03-2014
Գնդակ մատակարարող տղան «մուկ ու կատու» է խաղացել Ռոնալդուի հետ. տեսանյութ