Ռուսական C-400 ԶՀՀ-ներով բարձված 7-րդ օդանավն է վայրէջք կատարել Թուրքիայում
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Թուրքիայի տարածքում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերով բարձված 7-րդ օդանավի վայրէջք կատարելու մասին։ Այդ մասին տեղեկացում է Tass գործակալությունը։
«Շարունակվում է C-400 ԶՀՀ-ների մատակարարումը Թուրքիային։ Այդ առնչությամբ այսօր Անկարայի Մյուրթեդ ավիաբազա է ժամանել 7-րդ օդանավը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ C-400 ԶՀՀ-ների մատակարարումը Թուրքիային սկսվել է հուլիսի 12-ին։