211652_close_icon

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է Bentley-ներով, Range Rover-ներով, BMW X5-ներով և մի քանի խմած վարորդների այլ թանկարժեք «երկաթյա նժույգներով» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count28871 դիտում article-date 12:42 20-08-2015
Ճանապարհային ոստիկանության ղեավար կազմը ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ հորդորել են վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, քանի որ դա, առաջին հերթին, բխում է հենց իրենց անվտանգության շահերից: Սակայն կան վարորդներ, որ, ինչքան էլ ասես, միևնույն է՝ ձայն բարբառո հանապատի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 19-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 5 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ 40 վարորդ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիմնականում տարվել են Bentley-ներ, Mercedes-ներ, BMW X 5-եր, Lexus-ներ, Mercedes G 500-ներ (յաշիկներ), «ոսկե» երիտասարդների սիրած Нива-ներ, Range Rover-ներ և, ինչպես միշտ, Opel-ներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք տուգանվել են 100-200 հազար դրամի չափով: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից, իրենց վարած «երկաթյա նժույգներից», խախտումներ կատարելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են «գաի պլաշչադկանեվ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ տեղափոխված ավտոմեքենաների շատ վարորդներ պետական ապարատի աշխատակիցներ են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր