211652_close_icon
views-count1310 դիտում article-date 17:36 13-07-2019

Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը պարտվեց Շվեդիային

Պորտուգալիայում մեկնարկեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն իր առաջին խաղում 26:147 հաշվով զիջեց Շվեդիային: ՀԲՖ տեղեկացնում է, որ փաստաթղթերի պատճառով Հայաստանի ընտրանու հայտացուցակից դուրս էին մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, ինչի հետևանքով հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված էր հանդես գալ առանց խաղարկող ունենալու:

Նմանատիպ նյութեր