211652_close_icon

Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան

views-count1757 դիտում article-date 15:46 13-07-2019
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարում այսօր ստեղծված իրավիճակի հետ. ակտիվիստները թույլ չեն տվել փորձագետներին ու քննիչներին մուտք գործել Ամուլսարի հանքի տարածք, ինչի արդյունքում լարված իրավիճակ է ստեղծվել, կան բերման ենթարկվածներ: «Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,-նշել է Մարդու իրավուքնների պաշտպանը:

Նմանատիպ նյութեր