211652_close_icon
views-count23952 դիտում article-date 10:49 13-07-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է կայանված Renault-ին. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Արսեն Պողոսյանը իր վարած Ford Transit մակնիշի 23 CO 001 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Երևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արամայիս Միրզոյանին պատկանող Renault մակնիշի 34 ԼF 495 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Renault-ն կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Մանվելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր