Նոյեմբերյանում թալանել են տեղի էկոպարեկային ծառայության ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության համայնքային բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։
Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։