Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ:
Պաշտպանը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների համար հայրենիքում աշխատելու հնարավորության ստեղծումը՝ ուրախություն հայտնելով, որ ծրագրի շրջանակներում ավանդույթ է դարձել Արցախ այցելությունը:Ա. Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում առկա հիմնախնդիրները: Պաշտպանն այնուհետև պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ ներքին մարտահրավերներին ու գործընթացներին, թե՛ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող իրավախախտումներին:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակ Բեգլարյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների
2019.07.12 22:00


Twitter
Вконтакте
Одноклассники
