6031 դիտում
14:55 30-05-2022
Եթե երկրորդ նախագահի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում․ Լևոն Քոչարյան. Tert.am
Ոստիկանների առաջ կա դրված խնդիր, դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելն է, մենք էլ պետք է փորձենք մերը անել։ Այս մասին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը։
Հարցին՝ եթե, թույլ չտան մտնել կառավարության մասնաշենք, ո՞րն է լինելու իրենց գործողությունների հաջորդ փուլը, Լևոն Քոչարյանը ասաց․
«Սպասենք, կհասկանանք, ես ինքս էլ կլսեմ ինչ են ասում պատգամավորները, շարժման առաջնորդերը ու այդպես էլ կշարժվեմ»։
Անդրադառնալով շարժման կողմից կտրուկ գործողությւոնների գնալու տարբերակին, Քոչարյանը ասաց․
«Չէի ասի, թե կտրուկ գործողություններ չկան, ուղղակի այդ գործողություններն էլ պետք է ունենան իրենց տրամաբանական շարունակությունը։ Դա չպետք է լինի ինքնանպատակ, կտրուկ գործողությունների գնալուց պետք է իմանաս նաև դրա շարունակությունը, արկածախնդրություն ման եկող մարդիկ չկան այստեղ»
Խոսելով տարածված այն քննադատությունների մասին, որ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի նախագահության տարիներին ոստիկանների կողմից իրականացվող գորոծողությունները ավելի կոշտ էին, Լևոն Քոչարյանը ասաց․
«Ես չեմ ընդունում քննադատությունների այդ մոտեցումը, այսինքն, եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ ես պայքարեմ թրքացման դեմ, այն բանի համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Չորս տարի առաջ այս իշխանություները եկել են իշխանության այն լոզունգներով, որ ինչ եղել է նախկինում, չի լինելու։ Այս խոսկացությունները մեր գլխավոր օրակարգից շեղող խոսկացություններ են»։

Նմանատիպ նյութեր
2185 դիտում
15:01 28-07-2022
Կա մի նպատակ՝ վերջ տալ թրքացման գործընթացին. Լևոն Քոչարյան
2455 դիտում
17:15 13-06-2021
«Եթե ոչ ես, ապա՝ ով, նման հարց ես ինձ տվել եմ 1992թ-ին, 1997թ-ին և նման հարց ինձ տալիս եմ հիմա». Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը