211652_close_icon
views-count1419 դիտում article-date 15:47 11-07-2019

Հայաստանի Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականը կորուստներով մեկնեց Պորտուգալիա

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, հուլիսի 10-ին մեկնեց Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաք, որտեղ հուլիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիան: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Շվեդիան, Վրաստանը, Կոսովոն, Էստոնիան և Նիդեռլանդները: Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 12-ին` մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Հավաքականը մրցավայր է մեկնել բազմաթիվ կադրային կորուստներով:

Նմանատիպ նյութեր