211652_close_icon
views-count4574 դիտում article-date 16:11 10-07-2019

Հոսանքի անջատումներով պայմանավորված Երևանում որոշ լուսացույցներ չեն աշխատում, ՃՈ-ն կատարում է անհրաժեշտ աշխատանքներ. Էդգար Ջանոյան․ Tert.am

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Լուսացույցներով կարգավորվող խաչմերուկներին երթևեկության կանոնակարգման վերաբերյալ [url=https://www.tert.am/am/news/2019/07/10/traffic/3045954]Tert.am[/url]-ը ոստիկանության լրատվական վարչությունից պարզաբանում խնդրեց, որտեղից հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում: «Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Ճանապարհային ոստիկանությունն էլ վերահսկում է երթևեկությունը և կատարում է անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», -ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/10/1129616/]հայտարարություն[/url] է տարածել էլեկտրաէներգիայի խափանումների վերաբերյալ, որում ասվում է. «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։ Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/10/traffic/3045954]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր