Էդգար Ջանոյան. Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ նյութը. «Արմենպրես»
«Հայելի» մամուլի ակումբի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137072/]հարձակում[/url] կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։
Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։