2908 դիտում
10:02 10-07-2019
Արցախում իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետաքրքրությունները:
Նման կերպ են մեկնաբանվում, մասնավորաբար, Արցախում հանրահավաքներ սկսելու և սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի հետ կապված տարբեր ակցիաներ անցկացնելու Սամվել Բաբայանի մտադրությունները:
Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստիկանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար:
Այնպես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր տեսակի խժդժություններն ու անթույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
12:21 04-03-2019
Բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության. Նիկոլ Փաշինյան
1093 դիտում
12:48 18-07-2019
Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Նիկոլ Փաշինյան
2438 դիտում
12:44 05-04-2018
Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»