211652_close_icon
views-count86439 դիտում article-date 22:55 09-07-2019

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում. բարձրահարկ շենքում կրակի դեմ պայքարել են բնակիչները. Ժամանած հրշեջները չէին կարողանում մոտենալ կրակին. Պատճառը՝ ավտոսանդուղքն էր. Տան գույքը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրդեհի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հետո արդեն նրանց միացած Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ և նշված տանից դուրս բերել բնակիչների և արդեն ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պատախանատուները ճիշտ կանեն, որպեսզի Աբովյանի հրշեջ-փրկարարականջոկատին տրամադրեն մեկ ավտոսանդուղք, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Աբովյանում նույնպես կան բազմահարկ շենքեր ու եթե ավտոսանդուղքը լիներ, կրակի լեզուների դեմ ավելի շուտ կպայքարեին, մինդեռ Աբովյանի հրշեջները եկել էին, բայց ոչինչ չէին կարող անել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն հրդեհի վայր էին ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում օգնություն եննցուցաբերել մի քանի քաղաքացիների: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, պարզապես եղել են շոկային վիճակում: Հրդեհի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին հնարավոր չէ հայտնել, քանի որ փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված շենքը 12 հարկանի է և 9-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը տան ողջ գույքը վերածել է մոխրակույտի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր