Մինո Ռայոլա. Ցավոք սրտի, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պաշտպանում Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան:
«Պոգբան ոչ մի վատ բան չի արել, նա հարգալից է և բոլոր առումներով իրեն պրոֆեսիոնալ է պահում:
«Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց գիտի նրա տրամադրվածությունը: Ցավալի է, որ մարդկանց դուր է գալիս առանց ճիշտ տեղեկություն ունենալու քննադատել Պոլին: Ցավոք սրտի, ակումբը ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ:
Հուսով եմ, շուտով մենք բոլոր կողմերի համար ընդունելի որոշում կկայացնենք», ասել է Ռայոլան:
Նշվում է, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրան ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Յուվենտուսը»: