211652_close_icon
views-count40331 դիտում article-date 13:32 09-07-2019

Մասիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Նոյան» հարսանյաց հանդիսությունների սրահի բակում կրակոցներ արձակողին․ նա անվտանգության պետ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN․com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 8-ին Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի Ոստիկանության Մասիսի դասակի իրենց գործընկերների հետ, Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Հակոբ Դ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Մասիս քաղաքի «Նոյան» հարսանյաց հանդիսությունների սրահի բակում խուլիգանություն կատարելու մեջ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն իրեն պատկանող մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել հանդիսություների սրահի բակում։ Նա եղել է Toyota Camry մակնիշի 88 SZ 880 համարանիշի ավտոմեքենայով։ Եվ հրացանը եղել է ավտոմեքենայի մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հրացանը հետաքննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքննության։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակոբ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Մետաքս գոլդ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պետ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր