211652_close_icon
views-count1957 դիտում article-date 21:55 08-07-2019

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր