Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին:
Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։