211652_close_icon
views-count75139 դիտում article-date 21:43 08-07-2019

Տավուշի մարզում 27–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր