70128 դիտում
16:30 26-05-2017
Երևանում 34-ամյա վարորդը MAN բեռնատարով վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի. բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14217 դիտում
22:39 10-04-2015
Երևանում 53-ամյա վարորդը MAN մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)