Պատանի ձյուդոիստները արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթում
Ձյուդոյի պատանիների հավաքականը, ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 7-ից 8-ը մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին:
81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը / մարզիչ Վահե Թորոսյան / գրավել է 2-րդ մրցանակային տեղը և դարձել արծաթե մեդալակիր:
55 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Աղասյանն էլ / մարզիչ՝ Կարեն Աղասյան /գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել բրոնզե մեդալ: