Թուրքիայում 72 մլն դոլար արժողությամբ ռադիոկատիվ նյութ է առգրավվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի հյուսիսում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 18 գրամ կալիֆորնիում ռադիոակտիվ տարր։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար։ Այս մասին հայտնում է [url=https://www.haberler.com/bolu-72-milyon-dolar-degerinde-kaliforniyum-12216703-haberi/]Haberler [/url]պարբերականը։ Իրավապահները գործողությունն իրականացրել են Բոլու քաղաքում։
Նշվում է, որ ռադիոակտիվ նյութը հայտնաբերվել է մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։ Այն թաքցված է եղել փոխանցումերի տուփում։
Նշվում է, որ կալիֆորնիումն արհեստական քիմիական տարր է՝ Երկրի վրա հազվադեպ հանդիպող տարրերից մեկը, որն ունի 17 իզոտոպ։ Դրա մեկ գրամն արժի մոտ 4 մլն դոլար։ Տարեկան ԱՄՆ-ում և Ռուսաստանում արտադրվում է 40-60 գրամ կալիֆորնիում։