Մալայզիայում 1.4 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ է առգրավվել
                        Մալայզիայի Սաբախ նահանգի մաքսային աշխատողները առգրավվել են վերջին մի քանի տարիների ընթացքում ամենամեծ քանակությամբ մեթանֆետամին տեսակի թմրանյութ, որի արժողությունը սև շուկայում կկազմեր 1.4 միլիոն դոլար: 
Լրատվամիջոցները հայտնել են,  որ  26 կգ չափաքանակով այդ սինթետիկ թմրանյութը  փոստի միջոցով ուղարկվել է Տավաու քաղաք, որտեղ էլ  54-ամյա և 56 ամյա տեղի բնակիչները ձերբակալվել են այն ստանալուց հետո: 
Նահանգի մաքսային վարչության պետն ասել է, որ այն հայտնաբերվել է փոստային եղանակով ուղարկվող փաթեթների  պարտադիր  ստուգման արդյունքում: 
Ի դեպ՝ Մալայզիայում գործում է աշխարհում ամենադաժան հակաթմրանյութային օրենսգիրքը: Օրինակ, 15գր հերոին, 50գր մեթանֆետամին, կամ 200գր հաշիշ տեսակի թմրանյութի պահման կամ տեղափոխման համար նախատեսված է մահապատիժ՝ կախաղան հանելու միջոցով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

