Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Հուլիսի 5-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: