3079 դիտում
19:44 06-07-2019
«Իմ բաժին հայրենիք» ներկայացման առաջնախաղը՝ հուլիսի 18-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Իմ բաժին հայրենիք» ներկայացումը, որը բեմադրված է ըստ Աղասի Այվազյանի «Մանչերը» պիեսի, պատմություն է հայ մարդու մասին, նրա տոհմը ու ցեղը շարունակելու որոնումների մասին։
«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ բեմադրված «Իմ բաժին հայրենիք» ներկայացման առաջնախաղը կկայանա հուլիսի 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում։
«Իմ բաժին հայրենիք» ներկայացման բեմադրիչն է Գայանե Ասլանյանը։ «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանի և բեմադրիչ Գայանե Ասլանյանի ցանկությունն էր, ներկայացնել մի պատմություն, որը խորապես կնկարագրի հայ մարդու տեսակն՝ իր բոլոր շերտերով։ Հետևաբար Աղասի Այվազյանի «Մանչերը» պիեսի ընտրությունը պատահական չէր։
Աղասի Այվազյանի գրականությունն այն ուրույն աշխարհն է, որտեղ ապրում է մեր երազանքների հայը։ «Աղասի Այվազյանը հայրենիքը և հայ մարդուն լիարժեք ներկայացնելու ամենագայթակղիչ ճանապարհն էր ինձ համար», - ասում է բեմադրիչ Գայանե Ասլանյանը։
Ներկայացման պրոդյուսեր Արսեն Գրիգորյանի խոսքով այս ներկայացումը յուրահատուկ ասելիք, մի փոքրիկ ազդակ կարող է լինել ժամանակակից հայ մարդուն ուղորդելու համար. ինչպես ասում է ներկայացման հերոս Կարապետը պետք է«ցանկացած իրավիճակում մարդ մնալ և հայրենիք սիրել»:
Ներկայացման մեջ ընդգրկված են տարբեր թատրոններից հրավիրված հրաշալի դերասաններ. ՀՀ վաստակավոր արտիստներ Գրիգոր Գաբրիելյանը և Հայկուհի Խուդավերդյանը, Համլետ Չոբանյանը, Արա Գևորգյանը, Արամ Մխիթարյանը, Վարդան Օսկարը, Անի Գալստյանը և փոքրիկ դերասաններ Լևոն Միրզոյանն ու Մարիամ Իսրայելյանը։
«Իմ բաժին հայրենիք» ներկայացման շուրջ համախմբվել են լավագույն և արհեստավարժ մասնագետներ։ Պրոդյուսեր Արսեն Գրիգորյանը կատարել է նաև ներկայացման երաժշտական ձևավորումը, գրել նոր ստեղծագործություններ հատուկ այս ներկայացման համար, որոնք ,ըստ բեմադրիչի, նրբանկատորեն խտացնում է ներկայացման ասելիքը, կերպարների հույզերն ու տառապանքները։
Ներկայացման ձևավորումն արել է բեմանկարիչ, գեղանկարիչ Շամիր Շահիրյանը,ում ձեռագիրը յուրահատուկ կերպով համընթաց է Աղասի Այվազյանի առաջադրած կոնֆլիկտին։
«Աղասի Այվազյանը մի առիթով ասել է, որ գրականությունը սկսվում է խղճի ձայնից։ Այս բեմադրությունը իմ կյանքի լավագույն հնարավորությունն է Աղասի Այվազյանի միջոցով, այսպիսի բարձրակարգ մասնագետների աջակցությամբ և օգնությամբ լսելի դարձնել մեր խղճի ձայնը՝ ուղղված մեր բաժին հայրենիքը չկորցնելու, վերագտնելու և պահպանելու նպատակին, և եթե չլիներ «Մրրո» ազգային արվեստի կենտրոնի և պրոդյուսեր Արսեն Գրիգորյանի առաջարկը, ապա այս ամենը կմնար միայն ցանկություն», ասում է Գայանե Ասլանյանը:
Ներկայացման բեմադրական աշխատանքները սկսելուց առաջ, ռեժիսորը «երկարատև ուղևորություն» է անցել Աղասի Այվազյանին, նրա ստեղծած կերպարներին լիարժեքորեն ճանաչելու համար. «Ես այդ ճանապարհն անցա գրականագետ, Այվազյանագետ Անի Փաշայանի հետ, ում հետ միայն խոսել Այվազյանի դրամատուրգիայի մասի, կամ առհասարակ նրա ստեղծագործությունների մասին, նշանակում է անցնել մի մեծ որոնողական աշխատանքի, որի առանցքում Հայրենիքն է ու հայը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2250 դիտում
19:37 07-12-2015
Կկայանա «Հայրեններ» խորեոգրաֆիկ-երաժշտական ներկայացման առաջնախաղը` ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո
6215 դիտում
17:45 28-05-2016
«Արցախ, իմ սեր» ներկայացման առաջնախաղը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին
877 դիտում
18:13 19-03-2024
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը
Այս բաժնից
1621 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
829 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
862 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը