211652_close_icon
views-count907 դիտում article-date 18:13 19-03-2024

Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը:
Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների և բուռն արձագանքի։

Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։

Նմանատիպ նյութեր