Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել են զինծառայողներ
Ադրբեջանի զորամասերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել, հայտնում է [url=https://ria.ru/20190706/1556269275.html?fbclid=IwAR3qOLRjYCQjZ2BtngpQ4tdcpQu_tShzTjrr3D5YliWwGuLFmiDZewhh8Hk]ria.ru[/url] գործակալությունը՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:
Գերատեսչության համաձայն՝ դեպքը «դժբախտ պատահարի հետևանք» է:
«Զինծառայողներից մեկը գետնին է գցել տանկային արկ, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Միջադեպի հետևանքով մահացել է 2 զինվորական՝ ենթասպա և կրտսեր սերժանտ: Եվս մի ենթասպա ծանր վիրավորում է ստացել:
Պայթյունի առնչությամբ հետաքննություն է սկսվել: