211652_close_icon
views-count57310 դիտում article-date 11:13 06-07-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ն ու բեռնատար КамАЗ-ը․ КамАЗ-ը կողաշրջվել է․ վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու և Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գևորգ Նադոյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 PN 505 համարանիշի և Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կնյազյանի վարած КамАЗ մակնիշի 298 SU 46 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա․ Կնյազյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր