Ավտովթար՝ Երևանում․ Կոմիտասի պողոտա, Գյուլբենկյան և Կասյան փողոցների խաչմերկում բախվել են «Toyota Land Cruiser», «Kia Forte» և «Honda e:NS1» ավտոմեքենաները․ շտապօգնությունը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա, Գյուլբենկյան և Կասյան փողոցների խաչմերկում բախվել են «Toyota Land Cruiser», «Kia Forte» և «Honda e:NS1» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնութուն են ցուցաբերել 1 հոգու, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
Լուսնակարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։