Պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ ՀՀ քաղաքացու կամքն անշրջելիորեն ուղեկցի մեզ. Արարատ Միրզոյան
Սահմանադրության օրվա առթիվ Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1֊ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2֊րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։
Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։
Շնորհավոր Սահմանադրության օրը»: