211652_close_icon

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին

views-count700 դիտում article-date 17:57 01-12-2025
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Նմանատիպ նյութեր