211652_close_icon
views-count1221 դիտում article-date 12:01 06-10-2014

Լոնդոնն աշխատանք փնտրող ներգաղթյալների համար դարձել է ամենագրավիչ քաղաք. հարցում

Լոնդոնը դարձել է աշխատանք փնտրող ներգաղթյալների համար ամենագրավիչ քաղաք: Այս մասին գրում է The Financial Times թերթը: Հարցման համաձայն՝ բրիտանական մայրաքաղաքը տվյալ հարցում զգալիորեն գերազանցել է Նյու Յորքին, Փարիզին, Սիդնեյին ու Մադրիդին:  Boston Consulting Group-ի ու The Network-ի հետազոտողները հարցումն անցկացրել են աշխարհի 198 երկրում՝ ավելի քան 200.000 մարդկանց շրջանում: Հարցվածների 16 տոկոսը ցանկացել է մեկնել Լոնդոն, 12.2 տոկոսը՝ Նյու Յորք, իսկ 8.9 տոկոսը՝ Փարիզ: Հարցման համաձայն՝ ամենաեծ ակտիվությունը գրանցվել է տեխնիկական մասնագետների շրջանում, իսկ ամենափոքր ակտիվությունը՝ սոցիալական ոլորտի աշխատակիցների շրջանում: Ընդ որում, պարզվել է, որ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում մարդիկ երազում են արտագնա աշխատանքի մասին:  Օրինակ, Ֆրանսիայում ու Նիդերլանդներում հարցվածների ավելի քան 90 տոկոսը ցանկություն է հայտնել աշխատել արտասահմանում, Շվեյցարիայում այդ ցուցանիշը կազմել է 75 տոկոս, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 44 տոկոս, և դա այն դեպքում, երբ նրա մայրաքաղաքը (Լոնդոն) դարձել է օտարազգի ներգթաղթյալների համար ամենագրավիչ քաղաք:

Նմանատիպ նյութեր