1842 դիտում
10:09 05-07-2019
ԱԺ պատգամավորները միայն հունիս ամսին 26 գործուղում են ունեցել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթն իր ուսումնասիրությունն է կատարել և պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով:
Ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը», հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, հունիսի 5-8-ը՝ Բիշքեկ և Թբիլիսի, հունիսի 8-10-ը՝ Նուր-Սուլթան, հունիսի 10-12-ը՝ Մոսկվա, հունիսի 12-15-ը՝ Ուլան Բատոր, հունիսի 13-15-ը՝ Փարիզ, հունիսի 19-23-ը, հունիսի 20-22-ը՝ Բեռն, հունիսի 23-29-ը Ստրասբուրգ, հունիսի 22- 29-ը Լուսակա (Զամբիայի Հանրապետություն) և Արաբական Միացյալ էմիրություններ, հունիսի 30-ից հուլիսի-2-ը՝ Դուբայ, հունիսի 24-26-ը՝ Կոպենհագեն, հունիսի 24-28-ը Տոկիո, հունիսի 27-28-ը՝ Մոսկվա, հունիսի 26-27-ը՝ Հռոմ, հունիսի 24-25-ը Մադրիդ, հունիսի 26-27-ը՝ Լիսաբոն, հունիսի 26-28-ը՝ Հելսինկի, հունիսի 27-28-ը Մոսկվա, հունիսի 25-ին՝ Բուխարեստ, հունիսի 26-27-ը՝ Սոֆիա, հունիսի 27-29-ը Ցյուրիխ, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Բրյուսել, հունիսի 30-ից հուլիսի 2-ը՝ Բրատիսլավա, հունիսի 30-ից հուլիսի 3-ը՝ Մոսկվա:
Այս ցուցակի ֆոնին ուշագրավ է հիշել, որ բոլորովին վերջերս Կառավարությունն Աժ-ին իր պահուստային ֆոնդից հավելյալ գումար հատկացրեց, որովհետև ԱԺ-ն, դեռևս տարվա կեսը չանցած, այս տարվա գործուղումների բյուջեն արդեն սպառել էր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6393 դիտում
19:05 31-05-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հունիս ամսին
1422 դիտում
11:10 02-02-2021
Թուրք ընդդիմադիր գործիչը հունիս ամսին արտահերթ ընտրություններ է ակնկալում
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»