1704 դիտում
16:34 13-07-2018
ՀՀ տրանսպորտի նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով հունիս ամսին ստացվել է 81 հեռախոսազանգ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. հունիս ամսին ստացվել է 81 հեռախոսազանգ:
Նախարարություն «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից 2-ը վերաբերում էին հասարակական տրանսպորտին: Քաղաքացիներից մեկը դժգոհել է թիվ 167 երթուղու անկանոն աշխատանքից, մյուսը՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղու սպասարկումից: Նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ արդեն ընթացքի մեջ են ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի արդյունքում նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքներն ապահովել ուղևորահոսքի պահանջներին համապատասխան, տեխնիկապես սարքին և սպասարկման բարձր որակ ունեցող տրանսպորտային միջոցներով։
Մեկ այլ հեռախոսազանգ էլ վերաբերում էր Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհի վնասված հատվածին: Հենց նույն օրը «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը քաղաքացուն պարզաբանել է, որ նշված հատվածը հիմնանարոգվում է, իսկ հիմնանորոգվող հատվածը միաժամանակ ընթացիկ պահպանման (փոսային նորոգում) չի ենթարկվում` գումարները չփոշիացնելու համար: Բացի այդ` ճանապարհին տեղադրված ժամանակավոր նշանների միջոցով վարորդները զգուշացվում են շինարարական աշխատանքների մասին:
Նշված ժամանակահատվածում նախարարությունն ԱԻՆ Կոտայքի մարզի «911» ծառայությունից ահազանգ է ստացել Երևանից Եղվարդ տանող երկրորդ կամրջի քանդվելու և ճանապարհը փակելու անհրաժեշտության մասին: Նախարարության ճանապարհաշինության ոլորտի քաղաքականության վարչությունը տեղում կատարել է ուսումնասիրություններ, որից հետո կամրջով երթևեկությունը դադարեցվել է մինչև հիմնանորոգման աշխատանքների կատարումը:
Քաղաքացիներից մեկի՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ բարձրացրած հարցն էլ նախարարությունը փոխանցել է ՀՀ ոստիկանությանը՝ սպառիչ պատասխան ստանալու համար:
Նախարարության «թեժ գծով» բարձրացված հարցերից մեկն էլ «Հայփոստ» ՓԲԸ թիվ 15 փոստային բաժանմունքի կողմից պատվիրված նամակների հանձնման գործընթացի առնչությամբ էր։ Նախարարության հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքների մասին քաղաքացին լրացուցիչ կտեղեկացվի:
Հունիս ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 75 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
21:29 09-03-2017
Տրանսպորտի նախարարությունում «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 880 հեռախոսազանգ
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր