211652_close_icon
views-count1425 դիտում article-date 11:10 02-02-2021

Թուրք ընդդիմադիր գործիչը հունիս ամսին արտահերթ ընտրություններ է ակնկալում

Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հանդես է եկել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների վերաբերյալ վերլուծությամբ։ Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/02/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/201469]ermenihaber.am[/url]-ը։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ եթե հունիսին արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է ապրիլ ամսից արդեն որոշում կայացնել։ Աքշեների դիտարկմամբ՝ արտահերթ ընտրություններ պահանջելը ընդդիմության պարտականությունն է և ժամ առաջ բոլոր վատ երևույթներից ազատվելու համար անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ կազմակերպել, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատանա։

Նմանատիպ նյութեր