211652_close_icon
views-count10260 դիտում article-date 23:31 04-07-2019

Ոստիկանները «Զվարթնոցում» են պահում «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, նրան ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային. ըստ պաշտպանի՝ դա անձի առևանգում է. Tert.am

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովին պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և ցանկանում են արտահանձնել Ֆրանսիային: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոցի» ոստիկանության գծային բաժնում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/khalashov/3041986?fbclid=IwAR1dNXwzjH6TGoXFNGycy9vYlTbJPy387Kl2v_w1JRCp2gzs0S7ovPJvXo0]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Մերաբ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը. «Իմ պաշտպանյալին, առանց հիմքի, ապօրինի, պատվերով բերել են ոստիկանության գծային բաժին և ուզում են տեղափոխել Ֆրանսիա: Երկու ժամ է, ինչ ոստիկանները թույլ չեն տալիս ինձ տեսակցել իմ պաշտպանյալին: Սրա համար պատասխան են տալու, Արդարադատության նախարարության աշխատողը, երկու ժամ է, թույլ չի տալիս տեսակցել իմ պաշտպանյալին: Իմ պաշտպանյալի թռիչքը ժամը 9:10 է, նրան ապօրինի գողացել են, չկա դատարանի որոշում, արդեն ցերեկվանից տարբեր քրեակատարողական հիմնարկներում որոնել եմ նրան, հիմա գտել եմ «Զվարթնոցում»»: Հարցին, թե մասնավորապես ինչ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին, Մելքոնյանն ասաց, որ տարբեր անհիմն պատճառաբանություններ են բերում, ասում են՝ իրենք չեն պատասխանատուն ու թույլ չեն տալիս: «Ես պատրաստ եմ ենթարկվել զննման, և թույլ չեն տալիս ինձ տեսակցել, ովքեր առաջացրել են այս հարցը, պատասխան են տալու: Իմ պաշտպանյալը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել, երեք ժամ բժիշկ չեն կանչել մինչև իմ կողմից հարցը բազմաթիվ անգամ չբարձրաձայնելը: Նա ոտքի մատի կոտրվածք ունի և իրեն ծեծի ենթարկողներին ճանաչում է»,-ասաց պաշտպանը: Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/07/04/khalashov/3041986?fbclid=IwAR1dNXwzjH6TGoXFNGycy9vYlTbJPy387Kl2v_w1JRCp2gzs0S7ovPJvXo0] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր