3238 դիտում
13:09 04-07-2019
Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, ըստ այդմ, Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն,
հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն,
հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն,
ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն,
ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն,
անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն,
թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն,
ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն,
զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն,
ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն,
ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն:
Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։
Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:
Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
«Պաշտպանության մասին« օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատման է ներկայացնում ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին հանդիսացող՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը:
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը և պետական գրանցումը:
Նմանատիպ նյութեր
3007 դիտում
10:25 17-03-2021
Դատախազությունը հաստատեց Թագուհի Թովմասյանին. ինչ է սահմանում Ինտերպոլի կանոնադրությունը. «Ժողովուրդ»
16403 դիտում
18:05 26-06-2017
Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Այս բաժնից
775 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1180 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը