211652_close_icon

Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

views-count16523 դիտում article-date 18:05 26-06-2017
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել: «Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/68749/haykakan-zinvats-uzhery-liarzheq-karox-en-kankhel-paterazmy-movses-hakobyan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր