1735 դիտում
13:22 04-07-2019
Հայաստանում ևս 284 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն. գործադիրը հատկացրեց 834 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 834 մլն դրամ հատկացնել Հայաստանի դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու նպատակով:
Հարցը ներկայացրեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գումարը հատկացվելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը. ստեղծվելու է 284 լաբորատորիա նույնքան դպրոցներում:
Նախարարի խոսքով, արդեն այսօր Հայաստանի դպրոցներում գործում են մոտ 350 նման լաբորատորիաներ. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռոբոտաշինության ու ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացման համար սա լավ ներդրում է, հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ անգամ այս լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս աշխատանքները պետք է շարունակական լինեն, և այս տարի այդ թիվը պետք է հասցնել 470-500-ի, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ հաջորդ տարի 650 լաբորատորիաների մասին է խոսքը վերաբերելու:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
18:47 24-12-2019
Լոռու բոլոր դպրոցներում այսուհետ կգործեն «Արմաթ» լաբորատորիաներ
3170 դիտում
14:04 18-11-2021
Գործադիրը մոտ 7 մլն դրամ հատկացրեց Կապանի դատարանի վերանորոգման համար
Այս բաժնից
766 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
724 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
781 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան