3173 դիտում
14:04 18-11-2021
Գործադիրը մոտ 7 մլն դրամ հատկացրեց Կապանի դատարանի վերանորոգման համար
Կառավարությունն այսօրվա նիստում թույլ տվեց Դատական դեպարտամենտին հերթական 1 անձից գնումն իրականացնել եւ անհետաձգելի համարեց ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերումը: Դրա համար կառավարությունը հատկացրեց մոտ 7 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական դեպարտամենտը միակողմանի լուծել է «ԱԳԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը՝ Կապալառուի կողմից շինարարական աշխատանքները ոչ պատշաճ կատարելու պատճառով և նոր մրցույթի գնման ընթացակարգը կազմակերպելու համար ժամկետներն իրատեսական չեն, առաջարկվում է անհետաձգելի համարել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը մեկ անձից:
Հարկ է նշել, որ ըստ նոր Ծավալաթերթ-նախահաշվի, (կցվում է) սահմանված գումարը կազմում է 6988340 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են սեղմ ժամկետներում հասցնել ավարտին՝ (կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը մեկ ամսյա ժամկետում), և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը»:

Նմանատիպ նյութեր
2103 դիտում
14:05 13-06-2019
Կառավարությունը 14.4 մլն դրամ հատկացրեց Քննչական կոմիտեին շենքերի վերանորոգման համար
1735 դիտում
13:22 04-07-2019
Հայաստանում ևս 284 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն. գործադիրը հատկացրեց 834 մլն դրամ
Այս բաժնից
397 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
736 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան